Նվեր քարտ


Նվիրեք Ձեր մտերիմներին Երազ Նվեր քարտ և դարձրեք նրանց գնումները էլ ավելի հետաքրքրիր և հաճելի։

Ինչու՞ նվիրել Երազ քարտ

ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ

·       25.000-ից ավել հավատարիմ հաճախորդ

·       մեզ հետ մեծացած 25.000 փոքրիկ

ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ

·       հրաշալի գնումներ

·        գոհունակ ժպիտ


        Նվեր քարտ ստանալու պայմանները  


·       Նվեր քարտեր կարող է տրամադրվել 10.000-200.000դր. սահմաններում:

·       Հաճախորդը կարող է օգտագործել քարտը՝ փոխանցումը կատարելուց 1ժամ հետո, եթե բանկային խնդիրներ չեն առաջացել:

·   Ոչ աշխատանքային օրերին և ժամերին, երբ բանկը և հաշվապահությունը չեն աշխատում, սրահներում կլինեն քարտեր, որոնք կտրամադրվեն հաճախորդներին հաջորդական քայլեր կատարելուց հետո, բայց քարտից հաճախորդը կկարողանա օգտվել աշխատանքային շաբաթվա սկզբի օրվանից սկսած: Այս դեպքում անպայման նվեր քարտ տրամադրողը իր մոտ գրանցում է քարտի համարը և մնացած անհրաժեշտ տվյալները, որոնք ներկայացված են ստորև, և հետագայում դրանք փոխանցում հաշվապահությանը:

·   Նախքան նվեր քարտ հանձնելը, նվեր-քարտ տրամադրողը լրացնում է   դիմում-պայմանագիրը, որը ենթակա է պարտադիր լրացման: Դիմում պայմանագիրը մնում է խանութ-սրահում և հետագայում տրվում հաշխապահություն:

·   Դրամարկղային մուտքի օրդերի թղթիկը բաղրացած է երկու մասից, որից մի մասը հանձնվում է հաճախորդին, մյուս մասը լրացնելուց հետո դիմում-պայմանագրի հետ միասին ուղարկվում է հաշվապահություն։
Նվեր քարտ տրամադրողը պարտադիր լրացնում է հետևյալ դաշտերը թղթիկի երկու մասի համար՝

1.     Կազմման ամսաթիվը (օր. 07.02.18թ)

2.     Գումարի չափը (օր. 20.000դր, քսան հազար դրամ)

3.     Հաճախորդի անուն, ազգանունը

4.     Հաճախորդի ստորագրությունը

            5.  Ստացված է դաշտում նշվում է քարտապանի անուն, ազգանունը և նվեր քարտի համարը

            6.   և այլն

·       Հաճախորդին նվեր քարտի հետ միասին տրամադրվում է թղթիկ փակ ծրարով, որի վրա գրված է քարտապանի գաղտնի թվային ծածկագիրը (PIN կոդ): Թղթիկը բաղկացած է երկու մասից. մի մասը՝ թվային ծածկագրի ( PIN կոդ), հետ միասին լրացնելուց հետո  տրամադրվում է քարտապանին, մյուս մասը մնում է խանութ-սրահում, հետագայում փոխանցվում հաշվապահություն: Թղթիկի վրա պարտադիր գրվում է հաճախորդի ID կամ անձնագրի համարը:


Հիմնական պահանջներ հաճախորդին

 ·       ԵՐԱԶ քարտից գումար կանխիկացնել հնարավոր չէ,

·       Քարտը օգտագործել միայն ԵՐԱԶ մանկական կենտրոնի ցանցերում:

·     Քարտի գործողության առավելագույն ժամկետը նշվում է նվեր քարտի դիմաերեսին: Նշված ժամանակահատվածից հետո քարտը օգտագործման  ենթակա չէ :

·       Երազ նվեր քարտը չվերալիցքավորվող և չվերաթողարկվող քարտ է:

·       Քարտը տրամադրվում է անվճար: